Երևան, Հայաստան
10 ապրիլի, 2025թ․
Գեովայբը-ը՝ աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) ոլորտի Հայաստանի առաջատար ընկերությունը, հպարտությամբ հայտնում է Esri գործընկեր ցանցում՝ Esri Partner Network (EPN) ոսկե գործընկերոջ կարգավիճակի (Esri Partner Network Gold Status) շնորհման մասին: Այս կարևոր իրադարձությունն ընդգծում է Գեովայբը-ի անսասան նվիրվածությունը աշխարհատարածական առաջադեմ լուծումներ տրամադրելու գործում և ընդգծում է ընկերության ընդլայնվող և հաջող համագործակցությունը տեղադրության տվյալների համաշխարհային առաջատար Esri-ի հետ:
Esri Partner Network-ը ընկերությունների համաշխարհային համայնք է, որոնք մշակում և տրամադրում են նորարարական աշխարհատարածական լուծումներ՝ հիմնված Esri տեխնոլոգիայի վրա: Ցանցը ներառում է մի քանի մակարդակներ ՝ Ասոցիացված, Ստարտափ, Բրոնզ, Արծաթ, Ոսկի և Պլատինե, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ավելի մեծ առավելություններ և արտացոլում է ավելի խորը հանձնառումն ու փորձագիտությունը Esri-ի տեխնոլոգիաների ոլորտում: Որպես Esri Partner Network Gold Status գործընկեր՝ Գեովայբը հասանելիություն է ստանում առաջադեմ ռեսուրսների՝ ներառյալ մասնագիտացված տեխնիկական աջակցություն, առաջադեմ հմտություններ և համատեղ շուկայավարման նախաձեռնություններ, որոնք ամբողջությամբ ուղղված են աշխարհատարածական ոլորտի աճն ու հաջողությունը խթանելուն:
Esri Partner Network Gold Status կարգավիճակը շնորհվում է բազմաթիվ չափանիշների հիման վրա, ներառյալ բացառիկ որակը և գործարար գործընկերության հեղինակությունը:
«Esri Partner Network Gold Status կարգավիճակը վկայությունն է մեր թիմի նվիրվածության եւ մեր հաճախորդների վստահության» – ասել է Գեովայբի գլխավոր

տնօրեն Էրիկ Գյուլազյանը: «Այս ընդլայնված գործընկերությունը թույլ է տալիս մեզ ավելի արդյունավետ օգտագործել Esri գործիքների և ռեսուրսների ամբողջական գործիքակազմը, ինչը, զուգորդված Գեովայբի-ի սեփական փորձի և լուծումների հետ, թույլ է տալիս մեզ տրամադրել ավելի բարդ և արդյունավետ GIS լուծումներ շատ ոլորտներում և աշխարհով մեկ։»
«Մենք հպարտորեն շնորհավորում ենք Գեովայբին Esri-ի գործընկերոջ ոսկե կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Այս ճանաչումը արտացոլում է Ձեր թիմի պրոֆեսիոնալիզմը և ակնառու ներդրումը GIS համայնքի զարգացման գործում: Մեզ համար մեծ պատիվ է նման նվիրյալ և նորարար գործընկերոջ հետ կողք կողքի աշխատելը։ Մենք ապագային ենք նայում շարունակական համագործակցության և ընդհանուր հաջողությունների ակնկալիքներով» – ասել է Esri-ի պաշտոնական դիստրիբյուտոր Data+ International-ի գլխավոր տնօրեն Յուլիա Բիստրովան ։
2024 թվականի մարտին Գեովայբը դարձավ Esri Partner Network անդամ ։ Այս նախանշված համագործակցությունը ամուր հիմք դարձավ Գեովայբի առաքելության մեջ՝ խթանելու GIS տեխնոլոգիաները Հայաստանում և ոչ միայն։
Անցած տարվա ընթացքում Գեովայբը բացառիկ վարպետություն է ցուցաբերել Esri ArcGIS պլատֆորմի իրականացման գործում, ինչը հանգեցրել է մի շարք հաջողված նախագծերի՝ քաղաքաշինության, շրջակա միջավայրի կառավարման և հանրային ծառայությունների ոլորտներում:
Gold Partner կարգավիճակն արտացոլում է Գեովայբի-ի կայուն գերակայությունը և դրա համապատասխանությունը Esri-ի տեսլականին աշխարհատարածական նորարարության ասպարեզում:
Որպես Gold Partner՝ Գեովայբը պատրաստվում է խորացնել իր փորձագիտությունը Esri տեխնոլոգիաների ոլորտում, ընդլայնել առաջարկվող ծառայությունների շրջանակը և ամրապնդել իր դիրքերը որպես աշխարհատարածական ոլորտի առաջատար: Գեովայբի հաճախորդները կարող են ակնկալել առաջադեմ լուծումներ, որոնք ինտեգրում են GIS-ի նորագույն ձեռքբերումները’ ապահովելով ավելի արդյունավետ եւ տեղեկացված որոշումների կայացման գործընթացներ:
Գեովայբի-ի ծառայությունների և Esri-ի հետ գործընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք կայք www.geo-vibe.com
Գեովայբի մասին
Գեովայբը Հայաստանում աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) մշակման առաջատար ընկերություն է, որը մասնագիտացած է տնտեսության տարբեր ճյուղերի համար նորարարական երկրատարածական լուծումների տրամադրման գործում: Ձգտելով գերազանցության և կենտրոնանալով առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործման վրա՝ Գեովայբը կազմակերպություններին հնարավորություն է տալիս օգտագործել տեղադրության տվյալները՝ տեղեկացված որոշումներ կայացնելու և ռազմավարական պլանավորման համար:
Esri-ի մասին
GIS-ի և տեղադրության տվյալների վերլուծության համաշխարհային առաջատար Esri-ն առաջարկում է առկա ամենահզոր քարտեզագրման և տարածական վերլուծության տեխնոլոգիաները: 1969 թվականից ի վեր Esri-ն աջակցում է կազմակերպություններին ի կատար ածել տվյալների ողջ ներուժը ‘ գործառնական և բիզնեսի արդյունքները բարելավելու համար: Esri ծրագրակազմն օգտագործվում է աշխարհի ավելի քան 350,000 կազմակերպությունների կողմից՝ ապահովելով լուծումներ, որոնք խթանում են նորարարությունը բոլոր ոլորտներում: