Սան Դիեգո, ԱՄՆ/ Երևան, Հայաստան – հուլիս 2025թ

Աշխարհատեղեկատվական համակարգերերի՝ GIS ոլորտի հայաստանյան առաջատար Գեովայբ ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի հետ միասին, արժանացել է համընդհանուր ճանաչման՝ Սան Դիեգոյում (ԱՄՆ) 2025թ. Esri-ի օգտատերերի համաժողովում ստանալով Special Achievement in GIS (SAG) Award մրցանակը:

Esri User Conference-ը աշխարհի ամենախոշոր տարեկան GIS համաժողովն է:

Մրցանակը, որը շնորհվել է GIS տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար Esri-ի հիմնադիր և նախագահ Ջեք Դենջերմոնդի կողմից, շնորհվում է նորարարական GIS տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ակնառու նվաճումների համար: Սա առաջին դեպքն է, երբ հայկական նախագիծն արժանանում է է SAG Award մրցանակին, որը հանդիսանում է ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակը և որն ընդգծում է Գեովայբի նորարարական դերը եւ smart city լուծումներ առաջ մղելու Երեւանի քաղաքապետարանի ձգտումը, ինչպես նաեւ Հայաստանի աճող նշանակությունը գլոբալ տեխնոլոգիական նորարարությունների առաջնագծում:

«Ինձ համար առանձնահատուկ հաճույք է Ձեզ տեղեկացնելը, որ Գեովայբը և Երևանի քաղաքապետարանն ընտրվել են 2025 Esri User Conference-ում Special Achievement in GIS (SAG) Award մրցանակակիր», – նշել է Ջեք Դենջերմոնդը իր շնորհավորական ուղերձում: «Այս մրցանակը շնորհվում է աշխարհով մեկ իրականացվող նախագծերին՝ առանձնացնելու GIS տեխնոլոգիաների հետ բացառիկ աշխատանքը։ Ձեր կազմակերպությունն առանձնանում է հարյուր հազարավոր այլոց մեջ։»

Ջեք Դենջերմոնդ

Հիմնադիր և նախագահ, Esri

Մրցանակ հաղթած նախագիծը՝ Երևանի ArcGIS Enterprise Գեոպոռտալը համապարփակ թվային պլատֆորմ է (Սիստեմների Սիստեմ), որը թույլ է տալիս Երևանի քաղաքային իշխանություններին և շահառուներին կառավարել, վիզուալիզացնել և վերլուծել աշխարհատարածական տեղեկատվությունը իրական ժամանակի մեջ։ Այս միասնական պլատֆորմի ինտեգրումով Գեովայբը գործիքակազմ է տրամադրել մայրաքաղաք Երևանին ավելի արդյունավետ և արագ որոշումներ կայացնելու, քաղաքաշինական պլանավորման և լուծումների, ծախսերի օպտիմալացման և քաղաքացիների հետ ավելի արդյունավետ հաղորդակցման համար։

Արժանանալով Special Achievement in GIS (SAG) Award մրցանակին, Գեովայբը և Երևանի քաղաքապետարանը մի հարթակի վրա են կանգնել այլ պատվավոր մրցանակակիրների հետ, որոնցից են՝

  • British Petroleum (bp)՝ Բրիթիշ Պետռոլեում

  • King Abdullah Financial District Development Company (Saudi Arabia)՝ Քինգ Աբդուլլա Ֆինանսական Կենտրոնի Նախագիծ (Սաուդյան Արաբիա)

  • National Security Council of the Philippines՝ Ֆիլիպինների Ազգային Անվտանգության Խորհուրդ

  • Ministry of Climate Change and Environment (UAE)՝ Միացյալ Արաբական Էմիրությունների Կլիմայի փոփոխության և բնապահպանության նախարարություն

  • Geoscience Australia

  • Ethiopian Electric Power Corporation՝ Էֆիոպիայի Էլեկտրական ցանցերի կոռպորացիա

  • US Forest Service (GTAC)՝ ԱՄՆ Անտառային ծառայություն

  • Bank of America

  • և այլ առաջատար ընկերություններ, կառավարական և մունիցիպալ կազմակերպություններ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Կոլումբիայից, Հարավային Կորեայից և այլ երկրներից։

Special Achievement in GIS (SAG) Award-ը ընդգծում է է Գեովայբի դերը՝ որպես Հայաստանում թվային փոխակերպման կարևոր շարժիչ ուժերից մեկը: Ընկերությունը նախատեսում է իր GIS լուծումները տարածել դեպի նոր ոլորտներ՝ արագացնելով երկրի առաջխաղացումը դեպի սմարթ ենթակառուցվածքներ և կայուն զարգացում։

Գեովայբի մասին
Գեովայբը աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) առաջատար հայաստանյան ընկերություն է և Esri Partner Network Gold գործընկեր։ Մասնագիտանալով առաջադեմ աշխարհատարածական լուծումների մեջ` Գեովայբը տարբեր ոլորտների կազմակերպություններին հնարավորություն է տալիս օգտագործել տեղադրության տեղեկատվությունը ռազմավարական պլանավորման, գործառնական արդյունավետության բարձրացման և արդյունավետ որոշումներ կայացնելու համար։ Գեովայբին ոգեշնչում է Դր Գարօ Արմենը՝ աշխարհահռչակ վիզիոներ, գործարար և բարերար, ով հանդիսանում է ՔՈԱՖ-ի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը։

 

Երևանի քաղաքապետարանի մասին
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վարչական մարմինն է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի և նրա բազմաթիվ ուղղությունների, այդ թվում ՝ քաղաքային պլանավորման, ենթակառուցվածքների զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, կայուն զարգացման և հանրային ծառայությունների ընդհանուր կառավարումը ավելի քան մեկ միլիոն բնակիչների համար: Քաղաքապետարանում GIS-ի ներդնումը կարևոր քայլ է թվային վերափոխման և սմարթ կառավարման հանձնառության գործում:

Esri-ի մասին
Esri-ն աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) համաշխարհային առաջատարն է՝ առաջարկելով քարտեզագրման և տարածական վերլուծության ամենահզոր տեխնոլոգիաները: Հիմնադրված լինելով 1969 թ.-ին՝ Esri ծրագրակազմն օգտագործվում է աշխարհի ավելի քան 650,000 կազմակերպությունների կողմից ՝ տարբեր ոլորտներում նորարարություններ ներդնելու և արդյունքները բարելավելու համար:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել՝
Էրիկ Գյուլազյանին
Գեովայբի ղեկավար
erik.gyulazyan@geo-vibe.com
www.geo-vibe.com